Մաթեմատիկայի խնդիրներ

1․Գագիկը ունի 50 կանաչ մատիտ և 30 կապույտ մատիտ։Քանի մատիտ ունի Գագիկը։

Լուծում՝․50-30=20

Պատասխան՝․20։

2,Լիան ունի 30 գրիչ և 10 հատով պակաս։Քանի գրիչ ունի Լիան։

Լուծում՝․30-10=20

Պատասխան՝․20։

3․Արփին ունի 20 մազակալ և 10-ով պակաս։Քանի մազակալ ունի Արփին։

Լուծում՝․20-10=10

Պատասխան՝․10։

4․Ալիսան ունի 60 բլոկնոտ և 20-ով պակաս։Քանի բլոկնոտ ունի Ալիսան։

Լուծում՝․60-20=40

Պատասխան՝․40։

5․Ալենը ունի 70 մեքենա և 50-ով պակաս։Քանի մեքենա ունի Ալենը։

Լուծում՝․70-50=20

Պատասխան՝․20

Հովհաննես Թումանյան Համբարձման առավոտ

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏ

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

-Համբարձում յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա,

Սև սարեր, յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա:

Երգ ու բույր խառնած,

Թև-թևի բըռնած

Զուգում են լեռներ,

Ծաղիկ են քաղում,

Ծաղկի հետ խաղում,

Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա,

Լավ օրեր, յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա

Հարցեր և առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, փորձի՛ր պատմել՝ ինչպե՞ս են նշում Համբարձման ծեսը։

Համբարձման օրը ջրի ու ծաղկի տոն է։Տոնը ուրիշ անունել ունի։Նրան ասում են Վիճակի տոն,Ջանգյուլում։Այդ օրը աղջիկների 7-ական խմբերը դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու։Նրանք ծաղիկներից բացի,հավաքում էին 7 աղբյուրից 7 բուռ ջուր,7 տեսակի ծաղկից 7 տերև,7 տեսակի ծաղիկ,հոսող առվից 7 տեսակ քար։Ամբողջ ընդացքում նրանք պիտի լուռ մնային։Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկները սկսում էին խոսել միմյանց հետ։Երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընդացքում ամեն ուր հչում եժէր նրանց երգը։

2. Տեղեկություններ դուրս գրի՛ր համացանցից․ ե՞րբ ենք նշում Համբարձման ծեսը։

Համբարձման ծեսը նշվում է Հարության կիրակիից 40 օր հետո։Այն շառժական տոն է,այդ իսկ պատճառով ամեն տարի նշվում է տարբեր օրեր։Սակայն հիմնականում նշվում է հինգշաբթի օրը։Ծեսը ունի 3 հիմնական գործողություն՝ծղկահավաք,վիճակ,գովք։

3. Գարնանը նշվող էլ ի՞նչ ծեսեր ու տոներ գիտես, գրի՛ր։

Ծաղկազարդ,Սուրբ Զատիկ,Համբարձման տոն,Պայծառակերպության տոն։

տեքստի համառոտագրություն

խնդիրը լավ հասկանալու համար անրաժեշտե հստակ առանձնացնել խնդրի պայմանը և պահանջը ։ Դա կոչվում է համառոտագրություն։

փորձենք համառոտագրել խնդիրը

Շուշանը ունի 20 կարմիր մատիտ և 10-ով պակաս կանաչ մատիտ- ՊԱՅՄԱՆ-

քանի մատիտ ունի Շուշանը։ -ՊԱՀԱՆՋ-

համառոտագրություն

կարմիր մաիտիտ-20

կանաչ մատիտ -10-ով պակաս

պահանջ ընդամեն ? մատիտ

համառոտագրությունից տեսնում ենք որ խնդիրը լուծելու համար պետքե կատարենք երկու գործողություն

նախ պետք է հաշվենք կանաչ մատիտների քանակը ապա ընդանուր մատիտները

լուծում 20-10=10 20+10=30

պատ․՜ 30

Հովհաննես Թումանյան Գարնան առավոտ

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին

Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Լուսը բացվեց մեր աշխարհքին

Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է

Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Քամին բարակ շընկշընկում է

Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,

Կաքավ քարին տաղ է կարդում,

Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան

Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական

Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանք 1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկա.

Գրի՛ր այստեղ՝

Զանգեր,առավոտ,լույս,աշխարհ,հովիտ,առու,քամի,կռունկ,կաքավ,քար,հարս,աղջիկ,հանդեր,ծաղիկ,բուրմունք

Առաջադրանք 2. . Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ցույց են տալիս գործողություն

Գրի՛ր այստեղ՝

Բարի լուսի զանգեր զարկին, Լուսը բացվեց մեր աշխարհքին, Հովտում առուն խոխոջում է, Քամին բարակ շընկշընկում է, Կաքավ քարին տաղ է կարդում, Հարսն ու աղջիկ հանդերն ելան

Առաջադրանք 3. Գրի՛ր համապատասխան հարցը. Օրինակ՝ գետ-ի՞նչ, մտածել-ի՞նչ անել

Գետ-ի՞նչ

Հոսել- ի՞նչ անել

Մուտքագրել- ի՞նչ անել

Համակարգիչ- ի՞նչ

Պար-ի՞նչ

Պարել- ի՞նչ անել

Պարերգ- ի՞նչ

Թռչուն- ի՞նչ

Թրջել- ի՞նչ անել

Թռչել- ի՞նչ անել

Աչք- ի՞նչ

Տեսնել- ի՞նչ անել

Առաջադրանք 4. Առաջին տողի բառերը համապատասխանեցրու երկրորդ տողի բառերին, գրիր՝ ով ինչ է անում

1. Աքաղաղ, խոզ, կով, այծ, առյուծ, հավ, կատու, շուն, օձ

2. Սողալ, մկկալ, հաչել, բառաչել, մլավել, մռնչալ, խռխռալ, ծուղրուղու կանչել, կչկչալ,

Աքաղաղ-ծուղրուղու

Խոզ-խռխռալ

Կով-բառաչել

Այծ-մկկալ

Առյուծ-մռնչալ

Հավ-կչկչալ

Կատու-մլավել

Շուն-հաչել

Օձ-սողալ

Մայրենի

Առաջադրանք 1

Տրված բառերը խմբավորիր ըստ հագուստի, ուտելիքի, սպասքի և բնակավայրի անվանումների: Փորձիր յուրաքանչյուր խմբին ավելացնել 2-ական բառ:

Գյուղ, լավաշ, փողկապ, կարաս, ավան, կուլա, տարազ, մածուն, աղանդեր, քաղաք, կարկանդակ, գավաթ, գյուղակ,բաճկոն,թանապուր,կարաս,տաբատ,վարտիք․․․

Հագուստ-փողկապ,բաճկոն,տաբատ,վարտիք

Ուտելիք-լավաշ,մածուն,կարկանդակ,թանապուր

Սպասք-կարաս,կուլա,գավաթ

Բնակավայր-գյուղ,ավան,քաղաք,գյուղակ

Առաջադրանք 2

Առանձնացրեք այն բառերը,որոնք օգտագործվում են նաև իբրև հատուկ անուններ։

Ձնծաղիկ, ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, շանթ, մատուռ, արագիլ, կարապետ, տարափ, գոհար, գալուստ, հյուսն, լաջվարդ, մարջան, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, գրիչ, մարտիկ, աղավնի, հարություն, դեղին, պարգև, այգեստան, արշալույս, գավառ, այգի, բուրաստան, մարտիրոս, զեյթուն, կապան, սպիտակ, շուշան:

Գրի՛ր այստեղ՝

Կորյուն,Ավետիս,Ռազմիկ,Շանթ,Կարապետ,Գոհար,Գալուստ,Մարջան,Վարդ,Համբարձում,Մարտիկ,Աղավնի,Հարություն,Պարգև,Այգեստան,Արշալույս,Գավառ,Բյուրաստան,Մարտիրոս,Զեյթուն,Կապան,Շուշան

Առաջադրանք 3

Առանձնացրու՛ առարկա ցույց տվող բառերը. (գոյականներ)

Անձրև, աշխարհ, չորս, վարդագույն, վարդ, օվկիանոս, Արամ, լուսավոր, լույս, չքնաղ, ծիծաղել, աղջիկ, փոթորիկ, վազել, սեր, սիրել, վարունգ, նկարել, նկարիչ, գունագեղ, գարուն, երգել,ամառային, ամառ, Նոր տարի, անտառ, հետաքրքիր, դեղին, խոսել, բառարան, կապուտաչյա, Սևանա լիճ, Գեղամա լեռներ, ջինջ, կղզի, տնային, տասնիններոդ, պար։

Առարկա ցույց տվող բառեր՝

Անձրև,աշխարհ,վարդ,օվկիանոս,լույս,աղջիկ,փոթորիկ,սեր,վարունգ,նկարիչ,գարուն,ամառ,անտառ,բառարան,կղզի,տնային,պար

Օգտագործի՛ր բառերը նախադասությունների մեջ.

Փոթորիկ, նկար, նկարիչ, շուշան, Շուշան, քաղաք, առավոտ

Քաղաքում փոթորիկ էր բարձրացել։

Արամը շատ է սիրում գեղեցիկ նկարներ նկարել։

Նկարիչն իր կտավը նվիրեց կնոջը։

Մայրիկս շուշան շատ է սիրում։

Շուշանն ու Անին մտերիմ ընկերուհիներ են։

Իմ ամենասիրելի քաղաքը Նյու Յորքն է։

Ամեն առավոտ ես նախաճաշում եմ ընտանիքիս հետ։

Հովհաննես Թումանյան Աղբյուր

Предварительный просмотр изображения

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր էր բխում սառնորակ

Ու ցրվելով խոտերում

Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ

Շինեց հովիվն ու անուշ

Խաղ ասելով նա տարավ,

Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,

Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,

Ապա նայեց Աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,

Սառն աղբյուրին որ հասավ,

Գլխարկն առավ ու չոքեց՝

Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը

Անցվոր մարդը էն բարի.

«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ

1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Բխել-դուրս հոսել,արտահոսել

Գուշ-աղբյուրի առջև դրված մեծ փայտե տաշտ

Պախրա-եղնիկ

Տոթակեզ-սաստիկ շոգից այրված՝կիզված

2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր էր բխում սառնորակ

3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:

Սառնորակ

4. 5. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

Օրհնանք աղբյուրը կառուցողին։

So they go to the river. They say to the river,”You don’t work. You come and play with us”.

But the river says: “I cannot play with you.  I work all day. I give water to the fields. I give water to the flowers. I give water to the squirrel, to the bee,  to the dove and to girls and boys like you. Go away. You go to school.”

The children go to school. On the way home, they go into the forest again.

The squirrel says to the children:

“Work is over. School is over. Let’s play now.”

The bee says,”Work is over. School is over. Come and play with me now.

The children in the forest

Two children, a brother and a sister go to school. There is a forest on their way to school. Suddenly the boy says to his sister: «We have much time, let’s go to the forest and play there».

The girl wants to go into the forest too. So they put their books on the grass and go into the forest. They see a squirrel. The boy says:

«Little squirrel, come and play with us”. 

«I have no time”, says the squirrel. “I must get nuts. I must get ready for the winter. I cannot play with you.”

Then the children see a bee. The boy says:

“Little bee, come and play with us”. 

“I have no time”, says the bee. “I must make honey. I cannot play with you.”

The dove says: “ I cannot play with you. I have no time. I must make a nest for my babies.”

Nobody wants to play with the children.