Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:

Իմ կարծիքով բանաստեղծության մեջ գերակշռում է,գույնը,որովհետև անընդհատ խոսվում է սև գույնի մասին:

  1. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:

Եթե ես նկարեի այս բանաստեղծությունը կօգտագործեի՝մուգ կապույտ,և սև գույնները:

  1. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Այս տողերը մեզ ասում են,որ բոլորը միշտ պետք է լինեն իրար հետ:

  1. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Անբաժանելի ընկերություն

  1. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:

Երկու ամպ դուրս են գալիս իրենց տանից,չնայած դրսում շատ ուժեղ քամի է,նրանք քայլում են ու հողմը ինչքանել փորձում է,չի կարողանում բաժանել,քանի որ նրանց ընկերությունը շատ ամուր է:

2024-2025 անհատական ուսումնական պլան Երկրորդ ուսումնական շրջան

Featured

Հարավային-դպրոց պարտեզի ենթակայք

Ընտրությամբ գործունեություն —Ռոբոտաշինություն
Մարզական ակումբ — Ֆուդբոլ
Լրացուցիչ կրթություն դպրոցում — չեմ հաճախում
Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս — Բոքս,ռուսերեն,կիթառ,ակարդիոն,խոռ,մենթալ թվաբանություն
Շուրջտարյա նախագծեր — ֆլեշմոբերթարգմանչական նախագծեր

Տնային աշխատանք — բոլորը

Սովորողի զարգացում