Թվական

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):

 Թվականները լինում են երկու տեսակի՝ քանակական և դասական:

 Առարկայի թիվ, քանակ ցույց տվող թվականները քանակական թվականներ են՝ երկու, տասնչորս, յոթանասուներեք, հարյուր, հիսունչորս և այլն:

Քանակական թվականները պատասխանում են ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞ հարցերին:

 Առարկայի կարգ, դաս ցույց տվող թվականները դասական թվականներ են՝ առաջին, երկրորդ, չորրորդ, տասներորդ, քսանհինգերորդ և այլն:

Դասական թվականները պատասխանում են ո՞րերորդ հարցին:


Թվականների գրությունը

Թվականները ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11 -ից մինչև 99-ը թվականները գրվում են միասին: Օրինակ՝ երեսունհինգ, յոթանասունմեկ, քսանմեկ, տասներեք:

100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` — երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

aybuben
https://youtube.com/watch?v=89xO8lVaovM%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dhy%26autohide%3D2%26start%3D1%26wmode%3Dtransparent

Առաջադրանքներ

  1. Թվերը գրել տառերով:

7-յոթ

5-հինգ

9-ինը

4-չորս

10-տաս

19-տասնինը

95-ինսունհինգ

51-հիցունմեկ

64-վացունչորս

60-վաացուն

35-եռեսուն

40-քառասուն

80-ուցուն

82-ուցցուներկու

99-ինսունինը

100-հարյուր

200-երկուհարյուր

900-ինհարյուր

126-հարյուրքսանվեց

931-ինհարյուեռեսունմեկ

1000-հավար

20 000-քսանհազար

3006-երեքհազարվեց

5800-հինգհազարութհարյուր

9325-ինհազարերեքարյուրքսանհիգ

1 000 000-մեկմիլյոն

3 245  614-երեքմիլյոներկուհարյուրքառասունհինգհազարվեցհարյուրտասնը չորս

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի։ Հիշի՛ր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդերորդ

4-րդրորդ

5 -րդերորդ

6-րդերորդ

7 -րդերորդ

8 -րդերորդ

9 -րդերորդ

10 -րդերորդ

  1. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը:81,82,83,84,85,86,87,88,89,
  2. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:61,62,63,64,65,66,67,68,69,

5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։հասկացողին մեկ կասես չհասկացողին հաղաի ու մեկ յոթը չափիր մեկը կտրիր բանկա որ հազար արժի բան ել կա որ է նել չարրժի

  1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով` 54հիցունչորս, 847,ութհարյուր եռեսունյոթ 6985, վեց հազար իննը հարյուր ուցունհինգ12546,տասներհու հազար հինգ հարյուր քառասուն վեց 68, վաթսունութ95,իննսունհինգ 15,տասնհինգ 58,հիսունութ 697,վեցհարյուր իննսունյոթ 89:ութցուն իննը
  2. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ:

Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:

Գոյականներ –մեծ մարդ,թիվ,վազգ,դաժան,վերջրն,լուսավոր,սենյակ,դուռ,դատարկ

Ածականներ – մեծություն,լավագույն,ամենաերկար,մայրիկ,դատավոր

Թվականներ —չորորդ,հիներորդ,հինգերորդ,

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ աֆրիկայում
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: 
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ նայում են չափը և որոշում
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:
  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Սնվելով հյութեղ բույսերով՝ նաԸնձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից,Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Բարին որ չլիներ,չարն աշխարհը կքանդեր։

Գործը վաղվան մնաց,իմացիր՝ կորավ -գնաց։

չարն աշխարհը կքանդեր։

իմացիր՝ կորավ -գնաց։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։ 1 միավոր

վեց,հիցուն հինգ ,հիցուն,տասնմեկ,մեկ ,տասնվեց ,քսան

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։  1 միավոր

յուրահատուկ-բնորոշ վեճեր-կռիվներ հպվելովելով-կպնելով, նվազել-պակասել

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
Ընձուղտփոքրիկձայն
մարդմանկապարտեզանխնա
բույսհյութեղ
ջուր
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

գեղցիկ այգի

վայրի կենդանի

բարձրա հասակ ընձուղտ

որախ մարդ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր

զվարճալի-խնդալի սուր-տափակ ամուր-թույլ երկար-կարճ անխնա-խնայող

  1. Բացատրի՛ր «կրակի հետ խաղալ» և «ձեռք քաշել» դարձվածքները։ «կրակ» կամ «ձեռք» բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։ 1 միավոր վտանգավոր քայլ կատարել։կռվել։

Ուղտը

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ ՈՒղտի միջազգային անվանումը արաջացել է արաբերեն <գեղեցություն>։
Ինչո՞վ է սնվում ուղտը։ՈՒղտը սնվում է ամեն ինչով
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։3մ 2մ
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:
  1. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև իր սապատներում կուտակված ճարպեր կան կուտակված

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում,բայց հեռուն է տեսնում։

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

  1. 4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավորԹեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Բառային աշխատանք

  1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։ երկու,երեք,․հինգ հարյուր,չրրս,երկու հարյուր։1 միավոր
  2. Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 1 միավոր շիկացած-հմայիչ հարվածել- խպել
  3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

․․․․ բուրդ

․․․․․ կենդանի

․․․ ուղտ

․․․ եղանակ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր
  2. Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ 1 միավոր

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։ միջատ, որհովետև,

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

միջատ միջատներ ճիճու ճիճուներ որդ որդեր մրջյուն մրջյուներ

Օրինակ՝ մեղու-մեղուներ

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։ կերակրել շինել թողնել պատասխանել

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի-ոգտակար

շերամ-իմաստուն

մետաքս-քնքուշ

ճիճու-շատակեր

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

մետաքս բարակ լար

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման

անդադար, ապերախտ, անխնամ, վարդենի

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։ինչ ես անում թե ամենից օգտակարը դու ես,

8. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։մի մարդ գնում է և ընկնում փոսը,այս ինչ գեղեցիկ կենդանի է, այս ինչ փափուկ շերամ է այս վարդենին չի աճում,

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։այս պատմվացքի իմաստւը այն է որ ամեն մեկը կարողե անել այնքան որքան կարող է։

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։Մեղուներ (լատին․՝ Anthophila), Apoidea վերնաընտանիքի թռչող միջատների խումբ։ Սերտ կապված են կրետների և մրջյունների հետ։ Մեղուներին ուսումնասիրող գիտությունը կոչվում է մեղվագիտություն։ Գոյություն ունեն մեղուների մոտ 21 հազար տեսակ և 520 ցեղ[1]։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդան։ Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկեփոշով․ նեկտարը առաջին հերթին օգտագործում են որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկեփոշին՝ սպիտակուցներ և այլ սննդանյութեր արտադրելու համար։ Մեղուները համարվում են շատ խելացի միջատներ։ Ունեն միայն մեկ էգ մեղու, որը կոչվում է թագուհի մեղու։

Կոչական

Խոսքում հաճախ դիմում են որևէ մեկին կամ որևէ բանի: Այն բառը, որը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղվում խոսքը, կոչվում է կոչական:

Օրինակ՝ Լսի՛ր, մայրի՛կ, ո՞վ է այնտեղ
Տխուր ձայնով ճտճտում:

Իբրև կոչական կարող է գործածվել առարկա ցույց տվող ամեն մի բառ: Ամենից հաճախ մենք, իհարկե, դիմում ենք տարբեր մարդկանց: Բայց երբեմն էլ մեր խոսքն ուղղում ենք կենդանիններին և նույնիսկ անշունչ առարկաներին:

Կոչականը կարող է դրվել նախադասության սկզբում, միջում կամ վերջում: Կոչականը նախադասության անդամներից անջատվում է ստորակետով և կրում է շեշտ վերջին վանկի ձայնավորի վրա:

Կոչականը հաճախ որևէ լրացում է ունենում: Եթե լրացումը նախորդում է կոչականին, ապա շեշտը դրվում է լրացման վրա, իսկ կոչականը գրվում է առանց շեշտի:

-Քեզ եմ կանչում, անուշի՛կ քույրիկ:

Եթե լրացումը հաջորդում է կոչականին, ապա շեշտը դրվում է միայն կոչականի վրա:

-Քեզ եմ կանչում, քույրի՛կ անուշիկ:

 Կազմի՛ր նախադասություններ, որտեղ կան կոչականներ:

Մայրենիի ֆլեշմոբ

1. Նշվածներից ո՞ր ծաղիկը որպես մարդու անուն չի օգտագործվում։

Վարդ

զանգակ

Մանուշակ

Հասմիկ

2. Տրված նախադասության մեջ թաքնվել են գույների երեք անվանումներ, փորձի՛ր գտնել դրանք՝ ուշադրություն դարձնելով տառերի հաջորդականությանը։

Կար մի րոպե, որ կարող էր թվալ, թե մենք կստանանք լուր թշնամու նահանջի մասին։

Կարմիր, ալ, լուրթ

3. Երեխաները Զատկի տոնին զվարճալի պայքար սկսեցին հավկիթներից ուժեղագույնը գտնելու համար։

Այս նախադասության մեջ կա մի բառ, որն ունի համանուն տարբերակ, և կա մի բառ, որի հոմանիշը ունի ամսվա անունով համանուն տարբերակ։ Գտի՛ր և բացատրի՛ր համանուն տարբերակները:

տոն-ցնծություն
տոն-հնչյունի ֆիզիկական հատկությունը, որը բնութագրվում է լարված ձայնալարերի ռիթմիկ տատանումների հաճախականությամբ

պայքար-մարտ
մարտ-ամիս
մարտ-կռիվ

4. Իսկ այժմ «այր» բառի համանուն տարբերակները փնտրի՛ր բառարանում և դրանցով կազմի՛ր նախադասություններ։

Նա ուժեղ և հաղթանդամ մի այր էր:
Այդ այրում ապրում էին արջեր:

5. Մ (մեն) տառը զբոսանքի էր դուրս եկել անտառ և կանգնեց մի քարանձավի դիմաց։ Ի՞նչ բառ ստացվեց (նախորդ առաջադրանքը կօգնի քեզ գտնել այդ բառը)։

Մայր

6․ Իսկ ո՞ր բառի տնակում չի կարող բնակվել Մ տառը։

Ա_բասիր

Ա_բարիշտ

Ա_բար

Ա_բոխ

Ա_բաստանյալ

7. Նշված բառերի դիմաց ավելացրո´ւ մեկական տառ այնպես, որ նոր բառ ստանաս։

Արև, ամպ, պիտակ, կար, այլ, այծ, պար, տապ, արկ, արի

Բարև, լամպ, սպիտակ, նկար, պայլ, կայծ, ապար, պարկ, գարի

8. Գուշակի´ր հանելուկի պատասխանը:

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

Գարուն

9. Մայրիկիդ անունով աքրոստիկոս հորինի´ր և տեղադրի´ր այստեղ։

Աննման ես ու սիրուն,
Նայում եմ քեզ, հիանում,
Իմ սիրելի մայրիկն ես, ամենագեղեցիկն ես:

10. «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» շարունակելով միտքը` հորինի´ր պատմություն:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն: Մարդիկ դուրս են գալիս տանից և գնում այգի զբոսնելու, որպեսզի վայելեն գարնան թարմ օդը: Ծառերը և ծաղիկները արդեն ծաղկել են: Թռչուններն ամեն առավոտ դայլայլում են ծառի ճյուղերին նստած: Լույսը բացվելուն պես երեխաներն իջնում են բակ և սկսում խաղեր խաղալ: Երբ սկսում է անձրևել, երեխաները անձրևաջրերի միջով վազվզում են, ցատկոտում և զվարճանում: Ուշ երեկոյան լսվում են մայրիկների ձայները. երեխաներին են տուն կանչում: Տուն վերադառնալուց առաջ փոքրիկները ծաղիկներ են քաղում այգուց, և երբ տուն են գնում, նվիրում են դրանք մայրիկներին:

Ամենից լավ կյանքը

Այն ժամանակ կյանքը շատ մռայլ եր բայձ դիմա արդեն գեղեձիկ և գունավոր է: Մի ժամանակ կար մի կյանք այդ կյանքում ապրումեր մի տղա իր ծնողների հետ այդ կյանքում չկար ուրիշ մարդիք: Այդ տղան բայձ ուներ մի երազաանք որ ունենալ ընկերներ: Այդ տղան վերջապես գտնում է ընկերներ:

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու

Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ

Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-ծայր

խրճիթ-Տնակ

հոյակապ-Շքեղ

ուրախ- Զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ

տակ-Վրա

հեռանալ- մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Այս բանաստեղծության հերոսը պատմում է իր կարոտի մասին,թե ինչքան է կարոտել հայրենի տունը:

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու

Առանձնացրո՛ւ բանաստեղծության գաղափարը արտահայտող տողերը։

Բնութագրի՛ր մորը։

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Հորինի՛ր: Ամենից լավ…

Արջեր

d5a1d680d5bbd5a5d680

Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

Իսկ գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Արջը մեղրի սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի ապաստանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել միչև գարուն:Եվ եթե աշնանն արջը բավականաչափ ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները» վտանգավոր են: Արջի քունը թեթև է: Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

Հայաստանի անտառներում ապրում է գորշ արջը: Նրա ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն: Արջը ուտում է խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր սպիտակ և գորշ արջերի մասին պատմող մեկական նախադասություն։Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով
  2. Ինչպիսի՞ն է գորշ արջերի արտաքինը։ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն:
  • ականջները սուր են ու փոքրիկ, դունչը՝ կարճ, թաթերը՝ լայն։
  • ականջները երկար են ու մեծ, դունչը՝ տափակ, թաթերը՝ նեղ

3. Ուշադի՛ր կարդա և ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ չեն ուտում։ Նրանք սնվում են միայն իրենց որսած կենդանիներով։
  • Գորշ արջերը չեն կարողանում որս անել և սնվում են միայն մեղրով ու անտառային հատապտուղներով։

4. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե մայր արջն ինչպես է խնամում իր քոթոթներին։Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

5. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ լողորդներ են սպիտակ արջերը: Դո՛րս գրիր այդ մասին պատմող հատվածը։Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արջերի մասին: Ես իմացա որ սպիտակ արջերը լողում են որնց որ փոկը:

7. Ի՞նչ է նշանակում «լույս աշխարհ գալ» դարձվածքը։Ծնվել երևան գալ,հայտնվել

8. Գրի´ր կապույտով ներկված բառերի հականիշները։

Արտաքին-ներքին

խոշոր-փոքր

հուսալի-անհույս

վտանգավոր-անվտանգ

9. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

ցեղակիցներ

որսորդներ

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Քնել», «խնամել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն: