Լուսագյուղի և Թուխ Մանուկ եկեղեցու բարձունքի մասին

Պատմություն

Ապարանի ջրամբարի ձախ ափին է գտնվում վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբը, որը բաղկացած է Թուխ Մանուկ, Սուրբ Վարդան, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիներից և քառակող կոթողներից։

1962-1967 թթ. ջրամբարի շինարարության պատճառով Թուխ Մանուկ և Սուրբ Վարդան եկեղեցիները տեղափոխվել են գյուղի արևելյան եզրի՝ «Խաչեր» կոչվող բարձունքի վրա, իսկ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է տեղում։

Թուխ Մանուկ մատուռ

Թուխ Մանուկ մատուռ

Թուխ Մանուկ եկեղեցին կառուցվել է 4-5-րդ դդ.: Միանավ, պայտաձև խորանով, թաղածածկ, կղմինդրե ծածկով երկայնական սրահ է։ Կառուցված է եղել տեղական տուֆի խոշոր սրբատաշ քարերով։ 1862 թվականին Մահտեսի Հակոբն ու իր որդի Սարգիսը նորոգել են եկեղեցին՝ շարվածքի համար օգտագործելով ավելի փոքր քարեր։ Ունի երկու մուտք՝ հյուսիսային և հարավային կողմերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *