Ճամփորդություն դեպի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Մենք այսօր գնացել էինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան ։Իսահակյանի տուն-թանգարանը բացվել է 1963 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այն գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում ։ Այս տանը Ավետիք Իսահակյանը ապրել է իր կյանքի վերջին տասը տարին ։ Այնտեղ մեզ դիմավորեց թանգարանի գիտաշխատող էքսկուրսավարը , որը շատ հետաքրքիր պատմություններ պատմեց Իսահակյանի մասին ։ Մենք հերթով նայեցինք թանգարանի բոլոր բաժիններն ու սենյակները։ Այտեղ տեսանք շատ ու շատ բաներ ՝ հին հեռուստացույց, հին ռադիոհաղորդիչ, ֆրանսերենի հին գրքեր ։ Հետո տեսանք Իսահակյանի ննջասենյակը , հյուրասենյակը ,աշխատասենյակը և բակը ։ Բարձրացանք երկրորդ հարկ և մասնակցեցինք կրթական ծրագրին ։ Այնուհետև իջանք ներքեւ և կազմեցինք գրքեր <Արջն ու Օձը > վերնագրով ։

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր

  1. Ե՞րբ, ովքե՞ր, ո՞ւր էին գնում:

Սեպտեմբերի 22-ին մենք՝ 4-րդ դասարանցիներս, և 5-րդ դասարանցիները ընկեր Անահիտի և ընկեր Աննաների հետ գնացինք Մեղրաձոր գյուղ:

  1. Ի՞նչ գիտեք Մեղրաձորի, Թեժառույքի վանական համալիրի մասին:

Մեղրաձոր

Մեղրաձորը գյուղ է Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 16 կմ հյուսիս-արևմուտք, Մարմարիկ գետի միջին հոսանքի ձախափնյակում։ Գյուղի նախնիների մի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել է Բայազետի գավառի Արծափ գյուղից։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, կաղամբի և ծխախոտի մշակությամբ։ Մեղրաձորից հարավ՝ գետակի աջ ափին, գտնվում է Թեժառույքի վանքը (XIII դար)

Թեժառույք

Թեժառույքի վանքը միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր է, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթից բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում:

  1. Պատմի՛ր ճանապարհի մասին:

Ճանապարհը շատ գեղեցիկ էր, ծառերով շրջապատված: Ճանապարհը տևեց մոտ 2 ժամ:

  1. Համեմատիր բնությունը, եղանակը Երևանում և Երևանից դուրս:

Ի տարբերություն Երևանի, Մեղրաձորում եղանակն ավելի ցուրտ էր: Բնությունն ավելի գեղեցիկ էր և հարուստ:

  1. Պատմի՛ր քաղաքի ու գյուղի տարբերությունների մասին:

Քաղաքում ավելի շատ ավտոմեքենաներ կան, ինչի հետևանքով օդն աղտոտված է, իսկ գյուղում օդը մաքուր է: Գյուղում հաճելի լռություն է տիրում: Լսվում են միայն կենդանիների և թռչունների ձայները, իսկ քաղաքում աղմուկը շատ-շատ է:

  1. Նկարագրի՛ր անտառը:

Անտառը շատ գեղեցիկ էր, սաղարթախիտ: Ամենուրեք ծառեր էին, ինչի շնորհիվ էլ կարողացանք վայելել մաքուր օդ:

  1. Պատմի՛ր, թե ինչպե՞ս հաղթահարեցիր բարձունքը:

Մի փոքր դժվարությամբ հաղթահարեցինք բարձունքը, բայց վերջում հասանք մեր նպատակին:

  1. Պատմի՛ր եկեղեցում, եկեղեցու բակում մեր գործունեության մասին:

Եկեղեցում եկեղեցական երգեր երգեցինք, իսկ եկեղեցու բակում խաղեր էինք խաղում, երգում և պարում:

  1. Ամփոփիր պատումդ. ի՞նչ տպավորություններ ստացար:

Շատ լավ ճամփորդություն ունեցանք: Ինձ այն շատ դուր եկավ, քանի որ ճամփորդության ողջ ընթացքում հետաքրքիր և զվարճալի ժամանակ անցկացրինք:

  1. Ո՞րն էր ճամփորդության զարմանալին, ուրախալին, դժվարը, հիացնողը…

Ճամփորդության ամենադժվար պահը բարձունքի հաղթահարումն էր, սակայն, միևնույն ժամանակ, դա նաև ամենաուրախալի պահն էր: Ինձ շատ էր զարմացրել այն, թե ինչպես գյուղացի կինը փեթակի միջից մեղր հանեց և հյուրասիրեց մեզ: Ի դեպ, շատ համեղ մեղր էր, ինձ շատ դուր եկավ:

  1. Վերնագրի՛ր:

Մենք Մեղրաձորում…

Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի

ՆԵՂՈՒՑԻ ԿԱՄ ՆԵՂՈՍԻ ՎԱՆՔ .

Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի/Նեղուցի կամ Նեղոսի վանք

Նեղուցի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղից 1կմ հյուսիս-արևմուտք։Այն բաղկացած է եկեղեցուց,կից գավթից և առանձին փոքր մատուռից։Եկեղեցին կառուցվել է դդ,ունի գմբեթավոր սրահի հորինվածք՝4 անկյուններում տեղադրված ավանդատներով այժմ քանդված են գմբեթը և հարավային պատը։Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև կտրվածք ունեցող զույգ հայկական խորշերով։Գավիթը որի պատերին պահպանվել են դ․ արձանագրություններ,հատակագծում ուղղանկյուն է՝չորս ազատ կանգնած սյուներով։Ծածկի կենտրոնական մասն ավարտվում է վեց խաչվող կամարների գմբեթով։Գավիթը ունի շքեղ ձևավորված երկու մուտք,որոնցից գլխավորը հարավայինն է։Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ գերեզմանոց։Արզականւ միջին դարերում հիշատակվում է Արտավազդաան անունով։Գյուղը հայտնի է իր բազմաթիվ տաք հանքային ջրի աղբյուրներով։Չնայած,որ վանքը խոնարհված է,սակայն իր գեղեցկությամբ և զորությամբ շարունակում է գրավել բազմահազար ուխտավորների։Ուխտի օրը համնկնում է Ս․Աստվածածնի Վերափոխման տոնին։Հաճախ խոնարհված վանքում մատուցվում է Սուրբ Պատարագ։Կոտայքի թեեմի Արզականի Սուրբ Աստվածածնի եկեղեցին/Նեղուցի վանք/վերակառուցման կարիք ունի։Խնդրենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը,որպեսզի մեր Տիրոջ կամքով բարերարներ գտնվեն միջնադարյան այս հոյակերտ վանքը կառուցելու համար։

ճամփորդության նախապատրաստական թուլ

շուտով մենք կունենանք եռորյա ճամփորդությու դեպի Գյումրի այդ նպատաակով այժմ մեք կառանձնացնենք անհրաժեշտ պարագաների ցանկ

դեղատուփ

տաք հաքուստ

սպոռտային կոշիկ

պլանշետ

հետաքրքրական խաղեր

վերարկու

գիշերանոց

ախպի տոպռակ

և լավ տրամադրույ

ստեսություն

Լուսագյուղի և Թուխ Մանուկ եկեղեցու բարձունքի մասին

Պատմություն

Ապարանի ջրամբարի ձախ ափին է գտնվում վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբը, որը բաղկացած է Թուխ Մանուկ, Սուրբ Վարդան, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիներից և քառակող կոթողներից։

1962-1967 թթ. ջրամբարի շինարարության պատճառով Թուխ Մանուկ և Սուրբ Վարդան եկեղեցիները տեղափոխվել են գյուղի արևելյան եզրի՝ «Խաչեր» կոչվող բարձունքի վրա, իսկ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է տեղում։

Թուխ Մանուկ մատուռ

Թուխ Մանուկ մատուռ

Թուխ Մանուկ եկեղեցին կառուցվել է 4-5-րդ դդ.: Միանավ, պայտաձև խորանով, թաղածածկ, կղմինդրե ծածկով երկայնական սրահ է։ Կառուցված է եղել տեղական տուֆի խոշոր սրբատաշ քարերով։ 1862 թվականին Մահտեսի Հակոբն ու իր որդի Սարգիսը նորոգել են եկեղեցին՝ շարվածքի համար օգտագործելով ավելի փոքր քարեր։ Ունի երկու մուտք՝ հյուսիսային և հարավային կողմերում։