Ճամփորդություն դեպի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Մենք այսօր գնացել էինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան ։Իսահակյանի տուն-թանգարանը բացվել է 1963 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այն գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում ։ Այս տանը Ավետիք Իսահակյանը ապրել է իր կյանքի վերջին տասը տարին ։ Այնտեղ մեզ դիմավորեց թանգարանի գիտաշխատող էքսկուրսավարը , որը շատ հետաքրքիր պատմություններ պատմեց Իսահակյանի մասին ։ Մենք հերթով նայեցինք թանգարանի բոլոր բաժիններն ու սենյակները։ Այտեղ տեսանք շատ ու շատ բաներ ՝ հին հեռուստացույց, հին ռադիոհաղորդիչ, ֆրանսերենի հին գրքեր ։ Հետո տեսանք Իսահակյանի ննջասենյակը , հյուրասենյակը ,աշխատասենյակը և բակը ։ Բարձրացանք երկրորդ հարկ և մասնակցեցինք կրթական ծրագրին ։ Այնուհետև իջանք ներքեւ և կազմեցինք գրքեր <Արջն ու Օձը > վերնագրով ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *