Անհայտ արտադրիչի գտնելը

Ո՞ր թիվը պետք է բազմապատկել 15-ով, որպեսզի ստացվի 60

Անհայտ թիվը գտնելու համար, դասագրքերում հայտնի vsh.jpg-ը մենք կփախարինենք 

A,b,c և այլ տառերով:

Այս դեպքում x-ով նշանակենք անհայտ թիվը: Հետևաբար, a⋅15=60

Այստեղից գտնում ենք անհայտ արտադրիչը՝

a=60:15

a=4

Անհայտ արտադրիչը գտնելու համար պետք է արտադրյալը բաժանել հայտնի արտադրիչի վրա:

Լուծենք հետևյալ խնդիրը:12 գիրք տեղավորված են պահարանի դարակներում՝ 3

-ական գիրք յուրաքանչյուր դարակում:  

Քանի՞ դարակ պահանջվեց:

shutterstock_532750390.jpg

Խնդրի տվյալների կարճ համառոտագրում:1 դարակում կա 3 գիրք,a դարակում կա 

12 գիրք:

Լուծում:

3⋅a=12

a=12:3

a=4

Պատասխան՝ 

4դարակ:

  1. Գտի՛ր անհայտ արտադրիչը.
  • 3715 = 5 x 1121
  • 2460 = 3 x *1113
  • 5082 = 121 x 42
  • *118×5=2385
  • 70×1800=7560
  • 294=7×42
  • Հաշվի՛ր արտադրության արժեքը.
  • 32 x (324 — 216) + 5166 : (5423 — 5381)=43244

Համեմատի՛ր.

  • 35 կմ 900 մ – 750 մ և 35 200 մ- 200 մ
  • =
  • 82 կմ 600 մ – 550 մ և 82 400 մ – 300 մ

4. Հետևյալ թվերը դասավորիր աճման կարգով:

45,274,12,563,2140,4,37,10 4,10,12,37,45,274,563,2140

  • Եթե մայրիկը Սոնային տա ևս 300 դրամ, ապա Սոնան կունենա այնքան գումար, որքան ունի եղբայրը: Հաշվի՛ր, թե նրանցից յուրաքանչյուր որքա՞ն գումար ունի, եթե նրանք միասին ունեն 2500 դրամ:1250

Ավ. Իսահակյան «Եղնիկը»

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավլռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչը միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։

լեռնային աղբյուր, զանգակ աղբյուրներ, դարավոր կաղնիներ, ջինջ աչուկներ։

հանդ-արտ-արոտավայր, վերջալույս,մայյրամուտ,ոսկեգեղմ-ոսկե գույն,մակաղած-մաղաղել

խարտած-դեղձան,ջինջ-պարզ,ուշագրավ լոռիկ-ուշադրություն գրավող

անդուլ-անարդար

3. Տրված բառակապակցություններում ո՞ր բառերն են գործածված փոխաբերական իմաստով։ Ընդգծի՛ր։

Աշնանային երեկո, հեքիաթային վերջալույս, վառվռուն սարեր, ոսկեգեղմ անտառներ, վճիտ աչուկներ, խարտյաշ եղնիկ, թախծալի կարոտ, դարավոր կաղնի, զգայուն հոգի, վայրի ընկուզենի, անծայրածիր անտառ, զանգակ աղբյուրներ, քամի գիշեր։

4.  Բացատրի՛ր համեմատությունները։

Նետի պես ծլկել-

լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկներ-

5.  Տեքստից առանձնացրո՛ւ եղնիկին նկարագրող հատվածները։

Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

6. Բնութագրի՛ր եղնիկին։

եղնիկը ոսկոգեղմ մարմնով ջինջ աչքերով էր

7.   Տեքստից առանձնացրո՛ւ աշնանային անտառի նկարագրությունը։

շնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

8.  Շարունակի՛ր պատմությունը։ Իսկ հետո ի՞նչ եղավ։

իսկ այդ գիշեր եղնիկը նայում եր այդ տանը և լաց եր լինում եղնիկը հասկանում եր որ նա սխալ է անում բայց նա այլեվս չեր կարող վերադարնալ որհովետև նա որ գնա իրեն կվռնդեն դրահամար մնաց անտառում բայց երեխաները գնացին որ նրան գթնեն բայց այտպես ել չգթան եղնիկին բայց եղնիկը թաքուն հետևում եր երեխաներին նա վոր տեսավ որ երեխաները իրեն են ման գալիս և դուրս թռավ որ երեխաներին գրկի բայց երեխաները արդեն գնացել էին բայց եղնիկը գնաց երեխաների տուն բայց երեխաները տանը չեին եղնիկը սպասեց երեխաները որ եկան եղնիկը մաիանքամից դուրս թռավ և միանքամից գրկեց երեխաներին և երեխաները ուրախությունից լաց եղան