Զահրատ «Կաղանդի ծառ մը»

աղանդի ծառ մը»

Կարդա Զահրատի «Կաղանդի ծառ մը» բանաստեղծությունը։ Կարդալիս օգտվիր բանաստեղծությունից հետո տրված բառարանից։

Զահրատ «Կաղանդի ծառ մը»

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
—Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն, զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու։

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ —
Ոչ ծառ, ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է
։

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ։

— Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք։

Բառարան

Կաղանդ- Նոր տարի
շտկել-զարդարել
աղուոր- գեղեցիկ, լավ, քաղցր
ատիկա-այդ, դա
պատրանք-երազանք, տենչ
զատ-բացի

1․ Ըստ բանաստեղծության ի՞նչ է անհրաժեշտ տոնածառը զարդարելու համար։
2․ Պատմիր, թե դու ինչպե՞ս ես մասնակցում տոնածառը զարդարելուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *