Գյումրի

Գյումրին միչև Գյումրի անվանումը ստանալը շատ անուններ է ունեցել՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։ Հայաստանում քաղաքների մեծությամբ թվով երկրորդն է։ Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Գյումրու մասին՝ որպես Կումայրի քաղաք հնագույն ժամանակներից տեղեկություններ է հայտնում Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։ Քաղաքի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք Գյումրու բարբառով կոչվում են մուշուրբա: Գյումրիում են հիմնադրվել առաջին դպրոցն ու թատրոնը, իսկ առաջին օպերան ևս ցուցադրվել է այնտեղ։ ։ Գյումրին հնուց ի վեր եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են կառուցել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքը լի է արձաններով ու հուշարձաններով, գեղեցիկ այգիներով ու պուրակներով։ Գյումրիում շատ է զարգացած եղել արհեստագործությունը, ամեն արհեստ իր դրոշն է ունեցել, եղել են համքարություններ։  Զարգացած են եղել Ատաղծագործական, Դարբնոցային, Կարի Համքարությունները։ Հետաքրքիր ավանդույթ է եղել նաև կամուրջ կառուցող վարպետների վերաբերյալ։ Ըստ սովորույթի՝ կամուրջի կառուցումը ավարտելուց հետո վարպետի ողջ ընտանիքը պետք է կանգներ կամուրջի տակ, իսկ վարպետը պետք է ֆայտոնով անցներ կամուրջի վրայով։ Անպես որ, եթե կամուրջը լավ չկառուցեին կզոհվեր վարպետն ու իր ողջ ընտանիքը։ Գյումրիում կան երեք կանգուն բերդեր։ Գյումրու Սև, Կարմիր և Պայտաձև բերդերը։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի Մայր Հայաստան հուշարձանը և «Կարմիր» բերդը։ Գյումրին հայտնի է նաև իր զվարճախոսություններով ու սուր հումորով։ Գյումրու ամենահայտնի  զվարճախոսը Պոլոզ Մուկուչն է (Մկրտիչ Ղազարի Մելքոնյան)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *