Ելք ստուգատես

Անդրադառնալ հետևյալ կետերին

  • 3-րդ ուսումնական տարում ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել

‌Թուխ Մանուկ վանքի բարձունքի հաղթահարում

Թուխ Մանուկ վանք գտնվում է Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղում։ Եղեգնաձոր քաղաքից ուղիղ գծով 15,9 կմ հյուսիս-արևմուտքում է գտնվում Քարագլուխ գյուղը։ Այն ծովի մակարդակից 1630-1675 մետր բարձր է։ Քարագլուխ գյուղից հազիվ 1 կմ հյուսիս՝ հարավահայաց լեռնաճյուղի ոստին գտնվում է Թուխ Մանուկ վանքը, որը ծովի մակարդակից բարձր է 1945 մետր։

Վանական համալիրի ավերակներն ու շուրջբոլորը տարածված գերեզմանոցում պահպանված հուշարձանները (քառակող կոթող, խաչքարեր, տապանաքարեր) վկայում են, որ հնավայրը գոյություն է ունեցել առնվազն վաղ միջնադարից և իր նշանակությանը ծառայել մինչև շահաբասյան բռնագաղթը։

Տակավին 1876 թվականին բնակավայրի այցելուն նշել է. «…բարձրավանդակում կա մի եկեղեցու ավերակ՝ երեք սեղանով։ Քարագլուխցիները տապանաքարերով և հասարակ քարերով սեղանների վրա մի փոքրիկ տնակ են շինել, գլուխը ծածկել փայտով, դարձրել են ուխտատեղի և մկրտել են Թուխ Մանուկ կոչումով։ Պատերի մեջի երկու քարերի կիսատ պռատ արձանագրությունը ցույց է տալիս, որ դրանք բերված են այլ շինությունից։ Սեղանի առաջ երկու կարգով շարված են 16 հատ տապանաքարեր, որոնցից միայն մեկն ունի արձանագրություն»։

թուխմանուկ - Explore | Facebook

‌Պլանետարիում

Предварительный просмотр изображения
Предварительный просмотр изображения

Մենք այցելեցինք պլանետարիում։Այնտեղ ցուցադրվում էին ֆիլմեր տիեզերքի ծագման,աստղերի և մոլորակներ ձևավորման,ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին։Այդ օրը մենք մեծ բավականություն ստացանք ես շատ կցանկանայ նորից այցելեինք պլանետարիում։

‌Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Предварительный просмотр изображения

Մենք դասարանով այցելեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։2015 թվականի ստեղծված թանգարանը Հայաստանի մայրաքաղաք Երևանում։Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը։Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։Թանգարան-ինստիտուտը նվիրված է հայ մեծանուն երգահանի կյանքին,գործունեությանը և ստեղծագործական ժառանգության հավաքմանն ու պահպանմանը։

‌<<Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները>> ներկայացման դիտում Խամաճիկների պետական թատրոնում

Предварительный просмотр изображения

Մենք դասարանով գնացել եինք խամաճիկներ թատրոն՝ <Սպիտակաձյունիկը և 7 թզուկները> ներկայացումը դիտելու։Շատ հետաքրքիր և հաճելի ներկայացում էր։Մենք բոլորս մեծ բավականություն ստացանք։Ներկայացումը ավարտվելուց հետո մեր օրը ավելի հետաքրքիր,և հագեցած անցնելու համար մեր սիրելի ընկ․ Արաքսը մեզ բոլորիս տարավ պոնչիկանոց։

‌Ազգային խաղեր, քաղաքային քայլք

Ձմեռային խաղեր Ջրվեժի անտառապարկում

Предварительный просмотр изображения

Մենք դասարանով գնացել էինք Ջրվեժի անտառապուրակ։Ունեցանք հագեցած և հետաքրքիր օր՝ լի ձմեռային ուրախ խաղերով և լիքը քայլքով։Մենք սահնակներով սահեցինք,պատրաստեցինք ձնեմարդ։Մենք լիարժեք վայելեցինք ձմեռը․քանի որ այդ օրը առատ ձյուն էր գալիս։

Արզական՝ Սուրբ Նեղուցի վանք․ բարձունքի հաղթահարում

ՆԵՂՈՒՑԻ ԿԱՄ ՆԵՂՈՍԻ ՎԱՆՔ .
Предварительный просмотр изображения
  • Ո՞ր ճամփորդությունից ես բացակայել

Բոլոր ճամփորդություններն պարտաճանաչ մասնակցել եմ

  • Մասնակցե՞լ ես արդյոք ամառային եռօրյա ճամբարների

Այո,Վաղաշեն

  • Ո՞ր ճամփորդությունն ես ամենաշատը հավանել

Վաղաշեն

  • Ինչպիսի՞ բարձունքներ ես գրավել

Լուսագյուղի և Թուխ մանուկի բարձրունքը,Արզականի Սուրբ նեղուցի վանքի բարձրունքը

  • Պատմիր հակիրճ բոլոր ճամփորդուններիդ մասին (սեպտեմբեր-մայիս)

Բոլոր ճամփորդությունները շատ հետաքրքիր է եղել կցանկանայ նորից այցելել։

  • Ճամփորդությունների գլխավոր նպատակը ըստ քեզ ո՞րն է

Ճանաչել Հայաստանը

  • Ի՞նչ կավելացնեիր ուսումնական ճամփորդությունների կազմակերպման մեջ

Որ միքանի օրվա ճամփորդությունները ավելի երկար տևեր։