Մայրենիի ֆլեշմոբ

1. Նշվածներից ո՞ր ծաղիկը որպես մարդու անուն չի օգտագործվում։

Վարդ

զանգակ

Մանուշակ

Հասմիկ

2. Տրված նախադասության մեջ թաքնվել են գույների երեք անվանումներ, փորձի՛ր գտնել դրանք՝ ուշադրություն դարձնելով տառերի հաջորդականությանը։

Կար մի րոպե, որ կարող էր թվալ, թե մենք կստանանք լուր թշնամու նահանջի մասին։

Կարմիր, ալ, լուրթ

3. Երեխաները Զատկի տոնին զվարճալի պայքար սկսեցին հավկիթներից ուժեղագույնը գտնելու համար։

Այս նախադասության մեջ կա մի բառ, որն ունի համանուն տարբերակ, և կա մի բառ, որի հոմանիշը ունի ամսվա անունով համանուն տարբերակ։ Գտի՛ր և բացատրի՛ր համանուն տարբերակները:

տոն-ցնծություն
տոն-հնչյունի ֆիզիկական հատկությունը, որը բնութագրվում է լարված ձայնալարերի ռիթմիկ տատանումների հաճախականությամբ

պայքար-մարտ
մարտ-ամիս
մարտ-կռիվ

4. Իսկ այժմ «այր» բառի համանուն տարբերակները փնտրի՛ր բառարանում և դրանցով կազմի՛ր նախադասություններ։

Նա ուժեղ և հաղթանդամ մի այր էր:
Այդ այրում ապրում էին արջեր:

5. Մ (մեն) տառը զբոսանքի էր դուրս եկել անտառ և կանգնեց մի քարանձավի դիմաց։ Ի՞նչ բառ ստացվեց (նախորդ առաջադրանքը կօգնի քեզ գտնել այդ բառը)։

Մայր

6․ Իսկ ո՞ր բառի տնակում չի կարող բնակվել Մ տառը։

Ա_բասիր

Ա_բարիշտ

Ա_բար

Ա_բոխ

Ա_բաստանյալ

7. Նշված բառերի դիմաց ավելացրո´ւ մեկական տառ այնպես, որ նոր բառ ստանաս։

Արև, ամպ, պիտակ, կար, այլ, այծ, պար, տապ, արկ, արի

Բարև, լամպ, սպիտակ, նկար, պայլ, կայծ, ապար, պարկ, գարի

8. Գուշակի´ր հանելուկի պատասխանը:

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

Գարուն

9. Մայրիկիդ անունով աքրոստիկոս հորինի´ր և տեղադրի´ր այստեղ։

Աննման ես ու սիրուն,
Նայում եմ քեզ, հիանում,
Իմ սիրելի մայրիկն ես, ամենագեղեցիկն ես:

10. «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» շարունակելով միտքը` հորինի´ր պատմություն:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն: Մարդիկ դուրս են գալիս տանից և գնում այգի զբոսնելու, որպեսզի վայելեն գարնան թարմ օդը: Ծառերը և ծաղիկները արդեն ծաղկել են: Թռչուններն ամեն առավոտ դայլայլում են ծառի ճյուղերին նստած: Լույսը բացվելուն պես երեխաներն իջնում են բակ և սկսում խաղեր խաղալ: Երբ սկսում է անձրևել, երեխաները անձրևաջրերի միջով վազվզում են, ցատկոտում և զվարճանում: Ուշ երեկոյան լսվում են մայրիկների ձայները. երեխաներին են տուն կանչում: Տուն վերադառնալուց առաջ փոքրիկները ծաղիկներ են քաղում այգուց, և երբ տուն են գնում, նվիրում են դրանք մայրիկներին: