Կաքավի մասին տեղեկություն

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 — 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:

Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:

Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:

Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 — 25  ձու է ածում, թուխս նստում: 23 — 25  օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը  ինքնուրույն են ապրում:

Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Զանգվածի չափման միավորները

Մարդիկ զանգվածը հիմնականում չափում են կշեռքի միջոցով:

Այս կշեռքի վրա 2 կոնֆետները ավելի ծանր են, քան 1 խնձորը:

Կշեռքի վրա ավելի ծանր առարկան ավելի ներքև է գտնվում:

Այս նկարի վրա ձմերուկի զանգվածը 7 կգ է, քանի որ ձմերուկը հավասարակշռում է 1+5+1=7 կգ զանգվածով կշռաքարերը:

Հավասար զանգվածներով առարկաները կշեռքի վրա միմյանց հավասարակշռում են:

Գրամըկիլոգրամըտոննան զանգվածի չափման հաճախ օգտագործվող միավորներն են: Դրանց միջև գոյություն ունի կապ:

1 կիլոգրամում կա 1000 գրամ:

1 տոննայում կա 1000 կիլոգրամ:

Գրամըկիլոգրամըտոննան կարճ գրում են այսպես՝

գրամ = գ

կիլոգրամ = կգ

տոննա = տ

Երբ առարկան դնում ենք ժամանակակից կշեռքի վրա, ապա կշեռքը ցույց է տալիս առարկայի զանգվածը թվերով: Օրինակ՝ երբ մարդը կանգնում է կշեռքի վրա, ապա կշեռքը ցույց է տալիս մարդու զանգվածը թվերով:

Եթե կշեռքի վրա դնում ենք միրգ կամ բանջարեղեն, ապա կշեռքը ցույց է տալիս դրվածի զանգվածը:

Զանգվածի չափման միավորները

Մարդիկ զանգվածը հիմնականում չափում են կշեռքի միջոցով:

Այս կշեռքի վրա 2 կոնֆետները ավելի ծանր են, քան 1 խնձորը:

Կշեռքի վրա ավելի ծանր առարկան ավելի ներքև է գտնվում:

Այս նկարի վրա ձմերուկի զանգվածը 7 կգ է, քանի որ ձմերուկը հավասարակշռում է 1+5+1=7 կգ զանգվածով կշռաքարերը:

Հավասար զանգվածներով առարկաները կշեռքի վրա միմյանց հավասարակշռում են:

Գրամըկիլոգրամըտոննան զանգվածի չափման հաճախ օգտագործվող միավորներն են: Դրանց միջև գոյություն ունի կապ:

1 կիլոգրամում կա 1000 գրամ:

1 տոննայում կա 1000 կիլոգրամ:

Գրամըկիլոգրամըտոննան կարճ գրում են այսպես՝

գրամ = գ

կիլոգրամ = կգ

տոննա = տ

Երբ առարկան դնում ենք ժամանակակից կշեռքի վրա, ապա կշեռքը ցույց է տալիս առարկայի զանգվածը թվերով: Օրինակ՝ երբ մարդը կանգնում է կշեռքի վրա, ապա կշեռքը ցույց է տալիս մարդու զանգվածը թվերով:

Եթե կշեռքի վրա դնում ենք միրգ կամ բանջարեղեն, ապա կշեռքը ցույց է տալիս դրվածի զանգվածը:

Գումարման գործողության տեղափոխական հատկությունը

Արամն ուներ 500 դրամ։ Մայրիկը նրան տվեց ևս 100 դրամ։

Արամը որոշեց հաշվել իր մոտ եղած փողը: Նա կատարեց 500+100 գումարումն ու ստացավ՝ 500+100=600 դրամ:

Հաջորդ օրը Արամն ուներ 100 դրամ և մայրիկը նրան տվեց 500 դրամ։

Այս անգամ ևս Արամը հաշվեց իր մոտ եղած փողը և ստացավ 100+500=600 դրամ:

Արամը նկատեց, որ փողը հաշվելիս նա երկու անգամ էլ ստացավ նույն 600 դրամ գումարը՝ 500+100=600, 100+500=600:

Արամը հասկացավ, որ գումարում կատարելիս գումարելիների տեղերը կարելի է փոխել:

Սա գումարման գործողության տեղափոխական հատկությունն է:

Օգտագործելով գումարման տեղափոխական հատկությունը, կատարիր առաջադրանքը

Օրինակ․

156+210=366

210+156=366

210+110=320

110+210=320

18+260=278

260+18=278

356+55=411

55+356=411

86+14=100

14+86=100

500+37=537

37+500=537

177+10=187

10+177=187

50+23=73

23+50=73

61+10=71

10+61=71

30+14=44

14+30=44

Գումարման գործողության զուգորդական հատկությունը

Լևոնն ուներ այս մրգերը.

Լևոնը որոշեց հաշվել իր մոտ եղած մրգերը:

Նա 4 խնձորին գումարեց 1 նարինջը՝ 4+1=5, ապա ստացած 5 մրգին գումարեց 3 դեղձը՝ 5+3=8:

Լևոնը նկատեց, որ մրգերը կարող էր հաշվել մեկ այլ եղանակով:

Նա 1 նարնջին գումարեց 3 դեղձը՝ 1+3=4, ապա ստացած 4 մրգին գումարեց 4 խնձորը՝ 4+4=8:

Համոզվելով, որ երկու անգամ էլ նա ստացավ միևնույն 8 թիվը՝ Լևոնը հասկացավ, որ մրգերը հաշվելու երկու եղանակներն էլ ճիշտ են.

(4+1)+3=5+3=8, 

4+(1+3)=4+4=8

Լևոնը եզրակացրեց, որ՝ (4+1)+3=4+(1+3)

Սա գումարման գործողության զուգորդական հատկությունն է:

Կատարի՛ր առաջադրանքը․

Oրինակ 15 +20+ 35=70

1. 15+(20+35)=15+55=70

2. (15+20)+35=35+35=70

26+14+40=70

1.26+(14+40)=26+54=80

2.(26+14)+40=40+40=80

35+25+63=123

1.35+(25+63)=35+88=123

2.(35+25)+63=60+63+123

64+10+38=112

1.64+(10+38)=64+48=112

2.(64+10)+38=112

Մտածիր և գրի՛ր նույնատիպ 5 օրինակ։

29+12+65=106

1.29+(12+65)=29+77=106

2.(29+12)+65=41+65=106

73+41+19=133

1.73+(41+19)=73+60=133

2.(73+41)+19=114+19=133

49+51+34=134

1.49+(51+34)=49+85=134

2.(49+51)+34=100+34=134

98+26+57=181

1.98+(26+57)=98+83=181

2.(98+26)+57=124+57=181

87+65+44=196

1.87+(65+44)=87+109=196

2.(87+65)+44=152+44=196

Թվերի հայկական գրառումը

Հաճախ խնդիրները համարակալելիս մենք օգտագործում ենք հայերեն տառերը:

Օրինակ՝ ա, բ, գ, դ և այլն:

Հաճախ հայերեն տառերով են համարակալվում դպրոցի դասարանները:

Օրինակ` 4ա, 4բ, 4գ և այլն:

Հետևյալ աղյուսակի միջոցով կարելի է պարզել, թե հայերեն ո՞ր տառին, ո՞ր թիվն է համապատասխանում:

Հայերեն տառերի միջոցով կարելի է կատարել գումարում:

Հայերեն տառերը գումարելիս գումարման նշանը չեն դնում:

Օրինակ՝

Ե+Ա-ի փոխարեն գրում են ԵԱ,

Է+Բ-ի փոխարեն գրում են ԷԲ:

Օրինակ

Գտնենք ԵԱ-ն: Դրա համար պետք է կատարել Ե+Ա գումարումը:

Համաձայն աղյուսակի՝ Ե=5Ա=1

Քանի որ 5+1=6, ապա աղյուսակից ստանում ենք՝ 6=Զ:

Պատասխան՝ ԵԱ=Զ:

Գումարի՛ր

Ա+Դ

Բ+Զ

Ա+Գ = Դ

Ը+Ա = Թ

Ե+Դ = Թ

Է+Բ = Թ

Ավելի մեծ թվերը հայերեն տառերով գրելու համար օգտագործում են հետևյալ աղյուսակը.

Բերված երկու աղյուսակների և գումարման գործողության միջոցով գրվում են մյուս թվերը:

Պարզենք, թե ինչպե՞ս կգրվի, օրինակ՝ 38 թիվը:

Օրինակ

38 թիվը ներկայացնենք 38=30+8 տեսքով:

Աղյուսակներից տեսնում ենք, որ 30=Լ8=Ը

Ուրեմն, 38=30+8 թիվը կգրվի Լ+Ը=ԼԸ տեսքով:

Պատասխան՝ 38=ԼԸ

Գրի՛ր հետևյալ թվերի հայկական գրառումը

33=Լ+Գ=ԼԳ                                   100=Ճ

56=Ծ+Ձ=ԾՁ                                  44=Խ+Դ=ԽԴ

89=Ձ+Թ=ՁԹ                                 97=Ղ+Է=ՂԷ

27=Ի+Է=ԻԷ                                  26=Ի+Զ=ԻԶ

38=Լ+Ը=ԼԸ                                  35=Լ+Ե=ԼԵ

17=Ժ+Է=ԺԷ                                  13=Ժ+Գ=ԺԳ

65=Կ+Ե=ԿԵ                                  82=Ձ+Բ=ՁԲ

Հետևյալ տառերը ներկայացրու թվային արտահայտությամբ։

ԼԴ=34

ՁԳ=83

ՂԲ=92

ՃԹ=102

ԿԵ=65