Մայրենի

Քո ձյունագեղ բարձունքից
Արևի հոտ է գալիս,
Աղբյուրներիդ արցունքից
Արևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,
Բռնել է ձոր ու կածան,
Բայց մամուռից ու սունկից
Արևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնել
Ամայության սարսուռից,
Բայց նրանց քիվ ու քունքից
Արևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստուն
Առասպելի մեջ քնած
Քարափիդ ծերպ ու ծունկից
Արևի հոտ է գալիս…. Հ. Սահյան

բացատրիր բառերը

ձյունագեղ-ձյունով գեղեցկացած,ձյունազարդ

բարձունք-բարձրադիր տեղ

կածան-նեղ ճանապարհ,արահետ

քարանձավ-ժայռի մեջ գտնվող անձավ

սարսուռ-ցրտից առաջացող մարմնի դող

ամայի-բնակությունից զուրկ,դատարկ

քիվ-հորիզոնական ելուստ,որը դուրս է ձգվում պատի վերն մասից

քունք-գանգի կողային մաս

առասպել-երևակայական,չափազանցված,անհավանական պատմություն,որև է դեպքի կամ հերոսի մասին

քարափ-գետի,լճի,ծովի և այլնի քարաժայռից բաղկացած ափ

ծերպ-ճեղք,արանք,ծակ