Մայրենի

Առաջադրանք 1

Տրված բառերը խմբավորիր ըստ հագուստի, ուտելիքի, սպասքի և բնակավայրի անվանումների: Փորձիր յուրաքանչյուր խմբին ավելացնել 2-ական բառ:

Գյուղ, լավաշ, փողկապ, կարաս, ավան, կուլա, տարազ, մածուն, աղանդեր, քաղաք, կարկանդակ, գավաթ, գյուղակ,բաճկոն,թանապուր,կարաս,տաբատ,վարտիք․․․

Հագուստ-փողկապ,բաճկոն,տաբատ,վարտիք

Ուտելիք-լավաշ,մածուն,կարկանդակ,թանապուր

Սպասք-կարաս,կուլա,գավաթ

Բնակավայր-գյուղ,ավան,քաղաք,գյուղակ

Առաջադրանք 2

Առանձնացրեք այն բառերը,որոնք օգտագործվում են նաև իբրև հատուկ անուններ։

Ձնծաղիկ, ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, շանթ, մատուռ, արագիլ, կարապետ, տարափ, գոհար, գալուստ, հյուսն, լաջվարդ, մարջան, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, գրիչ, մարտիկ, աղավնի, հարություն, դեղին, պարգև, այգեստան, արշալույս, գավառ, այգի, բուրաստան, մարտիրոս, զեյթուն, կապան, սպիտակ, շուշան:

Գրի՛ր այստեղ՝

Կորյուն,Ավետիս,Ռազմիկ,Շանթ,Կարապետ,Գոհար,Գալուստ,Մարջան,Վարդ,Համբարձում,Մարտիկ,Աղավնի,Հարություն,Պարգև,Այգեստան,Արշալույս,Գավառ,Բյուրաստան,Մարտիրոս,Զեյթուն,Կապան,Շուշան

Առաջադրանք 3

Առանձնացրու՛ առարկա ցույց տվող բառերը. (գոյականներ)

Անձրև, աշխարհ, չորս, վարդագույն, վարդ, օվկիանոս, Արամ, լուսավոր, լույս, չքնաղ, ծիծաղել, աղջիկ, փոթորիկ, վազել, սեր, սիրել, վարունգ, նկարել, նկարիչ, գունագեղ, գարուն, երգել,ամառային, ամառ, Նոր տարի, անտառ, հետաքրքիր, դեղին, խոսել, բառարան, կապուտաչյա, Սևանա լիճ, Գեղամա լեռներ, ջինջ, կղզի, տնային, տասնիններոդ, պար։

Առարկա ցույց տվող բառեր՝

Անձրև,աշխարհ,վարդ,օվկիանոս,լույս,աղջիկ,փոթորիկ,սեր,վարունգ,նկարիչ,գարուն,ամառ,անտառ,բառարան,կղզի,տնային,պար

Օգտագործի՛ր բառերը նախադասությունների մեջ.

Փոթորիկ, նկար, նկարիչ, շուշան, Շուշան, քաղաք, առավոտ

Քաղաքում փոթորիկ էր բարձրացել։

Արամը շատ է սիրում գեղեցիկ նկարներ նկարել։

Նկարիչն իր կտավը նվիրեց կնոջը։

Մայրիկս շուշան շատ է սիրում։

Շուշանն ու Անին մտերիմ ընկերուհիներ են։

Իմ ամենասիրելի քաղաքը Նյու Յորքն է։

Ամեն առավոտ ես նախաճաշում եմ ընտանիքիս հետ։