04.10.2023

Համեմատոմ

Երկու թիվ համեմատելիս նախ պետք է հաշվել թվերի նիշերի քանակները: 

Երկու թվերից մեծ է այն թիվը, որի նիշերի քանակը շատ է:

Օրինակ՝  12545>9687

Եթե երկու թվերն ունեն հավասար թվով նիշեր, ապա դրանք համեմատելիս պետք է համեմատել նրանց կարգային թվանշանները՝ ձախից աջ:

– Նախ համեմատել թվերի ամենամեծ (ամենաձախ) կարգում գրված թվանշանները՝

մեծ է այն թիվը, որի ամենամեծ կարգում գրված թվանշանը մեծ է:

Օրինակ՝  32415>29867, քանի որ 3>2

– Եթե թվերի ավագ կարգում գրված թվանշանները հավասար են, ապա պետք է համեմատել հաջորդ ամենամեծ (երկրորդը ձախից) կարգում գրված թվանշանները՝

մեծ է այն թիվը, որի այդ կարգում գրված թվանշանը մեծ է:

Օրինակ՝ 

36415>34867, քանի որ 3=3 և 6>4

– Եթե թվերի երկու ավագ կարգերում գրված թվանշանները հավասար են, ապա պետք է համեմատել հաջորդ ամենամեծ (երրորդը ձախից) կարգում գրված թվանշանները՝

մեծ է այն թիվը, որի այդ կարգում գրված թվանշանը մեծ է:

Օրինակ՝ 36415<36867, քանի որ 3=3, 6=6 և 4<8

Եթե յուրաքանչյուր քայլում թվերի ավագ կարգում գրված թվանշանները հավասար են, ապա այս գործընթացը շարունակում ենք մինչև միավորը:

Եթե թվերի բոլոր թվանշանները հավասար են, ապա այդ թվերը հավասար են:

Օրինակ

ա) 545<1687, քանի որ ձախից եռանիշ թիվ է, իսկ աջից՝ քառանիշ:

 բ) 7545>5687, քանի որ ձախ թվի ավագ նիշը ավելի մեծ է՝ 7>5

 գ) 3542>3539, քանի որ 3=3, 5=5 և 4>3 

դ) 56734>56732, քանի որ բոլոր թվանշանները հավասար են, բացի միավորներից՝ 4>2

Առաջադրանքներ

  1. Համեմատի՛ր. <>=

345  <   4789

2203405  <  225670 

26789 <   26799

15247 <  15274

123   =     123

12374  >  9389

9999  >  1111

59688 >   39687

598678  <   599689

2. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

229<295

6734>6245

876189>876949

406789<496989

  1. 23890, 4567, 45, 890584, 456, 3 թվերը դասավորել աճման կարգով

3,45,4567,23890,890584

  1. 3689, 452, 3698, 12, 156, 569993 թվերը դասավորել նվազման կարգով:

12,156,452,3689,3698,569993

Լրացուցիչ աշխատանք

  1. Հայկը ձմերուկի համար վճարել է 1400 դրամ, իսկ սեխի համար` 2 անգամ պակաս: Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար:Պատ.՝ 2200դր
  2. Լուսինեն գնդակի համար վճարել է 1000 դրամ, իսկ պարանի համար 2 անգամ պակաս: Լուսինեն որքա՞ն է վճարել այդ գնումների համար:Պատ.՝1500դր
  3. Անին 6 տարեկան է: Մայրիկը 5 անգամ մեծ է Անիից: Քանի՞ տարով է մայրիկը մեծ Անիից:Պատ.՝ 30 տարի
  4. Արմենը 8 տարեկան է: Տատիկը 7 անգամ մեծ է Արմենից: Քանի՞ տարով է տատիկը մեծ Արմենից:Պատ.՝56 տարի
  5. Պահեստապետը պահեստում եղած 840 կգ շաքարավազից 2- ական կիլոգրամ լցրեց 180 տոպրակների մեջ և ուղղարկեց խանութ։ Որքա՞ն շաքարավազ մնաց պահեստում։Պատ.՝480 կգ:
  6. Վարպետը 300լ խաղողի հյութից լցրեց 2 լ տարողությամբ 75 շիշ։ Մնացած հյութը նա լցրեց 3 լիտրանոց շշերի մեջ։ Քանի՞ 3 լիտրանոց շիշ օգտագործեց նա:Պատ.՝50 հատ: