Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ»

Նադեր Էբրահիմի (Իբրահիմի, 1936-2008) — գրող, սցենարիստ, ռեժիսոր, դերասան: Ծնվել և մեծացել է Թեհրանում: Երկու տարի Թեհրանի համալսարանում սովորել է իրավաբանություն, ապա փոխել է մասնագիտությունը և ստացել անգլերեն գրականության բակալավրի աստիճան: Տասներեք տարեկան հասակից Ն. Էբրահիմին զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, որի արդյունքում բազմիցս բանտարկվել է իշխանությունների կողմից։

Իր կյանքի ընթացքում գրողը բազմաթիվ մասնագիտություններ է փոխել՝ սկսած մեքենայական օգնականից մինչև խմբագիր և կինոռեժիսոր: Այս ամբողջ ընթացքում նա չի դադարել գրել, և նրան է պատկանում հարյուրից ավելի ստեղծագործություններ տարբեր ժանրերում` պատմվածքներ, վեպեր, պիեսներ, կինոնկարների սցենարներ, ստեղծագործություններ երեխաների համար: Նադեր Էբրահիմիի ամենահայտնի գրքերից են ՝ «Քառասուն կարճ նամակներ իմ կնոջը», «Ծխել առանց կրակի», «Դանդաղ սիրո մասին», «Երեք հայացք դեպի մի մարդ, որը եկել էր անհայտից» (Այաթոլլա Խոմեյնիի մասին):

Նադեր Էբրահիմին մի քանի վավերագրական և գեղարվեստական ​​կինոնկարների, նաև երկու հեռուստասերիալի ռեժիսոր է՝ նկարված սեփական սցենարների հիման վրա:

Իր կնոջ՝ Ֆարզանե Մասթուրիի հետ միասին, Էբրահիմին հիմնել է «Համգամ» կազմակերպությունը՝ աջակցելու և հանրահռչակելու երեխաների համար և երեխաների մասին գրականությունը։ Հենց նա էր, որ Իրանում առաջին լեռնագնացական ընկերություններից մեկը հիմնեց, որը կոչվում էր «Գերմարդ»:

Իր գրական-կրթական գործունեության համար Ն.Էբրահիմին արժանացել է տարբեր, այդ թվում՝ միջազգային մրցանակների։ Իրանում արժանացել է «Հեղափոխությունից հետո քսան տարվա լավագույն արձակագրի» կոչմանը՝ «Ծուխ առանց կրակի» վեպի համար։

Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ»

Առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:
  1. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:

Բարեսիրտ տղան,մեծահոգի տղան

  1. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:
  2. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Տղան մտածում է,որ վատ մարդիք լավ մարդկանց մեջ կարող են փոխվել,բայց իմ կարծիքով կարմիր կովը իր կաշին չի փոխում

  1. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:

Անպետք մի բանի

  1. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:
  2. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:

Նվիրվել,

  1. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:

Ծնողներիս,որովհետև այս աշխարհում ամենակարևոր մարդիկ ծնողներս են

  1. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:

Այո

  1. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով: