Հին աշխարհի 7 հրաշալիքները

Հունվարի 29-ից փետրվարի 4

Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը: Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերըԱլեքսանդրիայի փարոսըԶևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողըՇամիրամի կախովի այգիներըՀալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։

Քեոփսի մեծ բուրգ — եգիպտական ամենամեծ բուրգը։ Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ.թ.ա. 2560 թ շրջանում։ Կառուցվել է, որպես եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆույը (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս)։
Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ: Ամենամեծը` Քեոփս փարավոնի բուրգն է: Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը:
Քեոփս թագավորին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտած ` մարդու դեմքով, առյուծի մարմնով մի պահապան, որը կոչվում է Սֆինքս: Սֆինքսը մարդկանց վախ էր ներշնչում և նրան անվանում էին սարսափի հայր:
Ըստ արաբական առածի «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»:

edsfsff-258
mayak.thumb

Ալեքսանդրիայի փարոս

Այն մ.թ.ա. III դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսն է, որից ծագում է հայերենում «փարոս» բառը: Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդրիա քաղաքի մոտ): Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ: Բարձրությունը 120մ: Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը`ճանապարհ ցույց տալով նավերին: Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը: Այն կործանվեց մ.թ. 796 թ. երկրաշարժից: Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն: 14-րդ դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ: 15-րդ դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է:

zevs
Q5TiW

Հույների գերագույն աստված Զևսի արձանը տեղակայված է եղել օլիմպիական խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում: Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից: Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր: Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը ` ի նշան ահեղ աստծու խաղաղասիրության: Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը` ոսկուց: V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։ Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 5-րդ դարում:

231491271377255473
kolos

Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում: Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց: Ի հիշատակ այդ իրադարձության հռոդոսցիները կանգնեցրեցին մի արձան, որը անվանեցին Հռոդոսի կոթող: Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր: Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում: Ըստ առասպելի, աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»: Արձանի գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը: Կոթողը կործանվել է մ.թ.ա. 222 թվին երկրաշարժից:

22820_478910052153684_2105175652_n-782
Hanging_Gardens_of_Babylon1-400x264

Շամիրամի կախովի այգիներ

Այս այգիները գտնվել են Բաբելոն քաղաքում: Ըստ պատմական տեղեկությունների Նաբուգոդոնոսոր թագավորը այն կառուցել է իր սիրելի կնոջ` Մարաստանի թագուհու համար, որը շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները: Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ: Այս գեղեցիկ այգիները ավերվել են ջրհեղեղից: Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»`վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ:
Պարտեզները աճում էին միջնաբերդում և բարձրանում ամֆիթատրոնի ձևով` հարկ առ հարկ: Այն կործանվել է Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից Ք.ա. 689 թ. ին:

7-wonders-16-g-258
images (5)

Հալիկառնասոսի դամբարան

Այն հանդիսանում է Փոքր Ասիայի հարավ-արևմտյան Կարիա երկրամասի մայրաքաղաք Հալիկառնասոս երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձանը: Կառուցվել մ.թ.ա. IV դարում Մավսոլոսի կնոջ` Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից: Իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց, որի առաջին հարկը խուլ պատով վերցվել էր շրջանակի մեջ: Հանգուցյալի հերոսականացված պաշտամունքի համար նախատեսված երկրորդ հարկը շրջապատված էր հոնիական օրդերի սյունաշարով, իսկ վերջինիս վրա բարձրանում էր սանդուղքավոր մի բուրգ, որը պսակում էր չորս-չորս ձի լծած մարտակառքի վրա կանգնած Մավսոլոսի և նրա կնոջ քանդակը: Պլինիոս Ավագի տվյալներով կառույցի բարձրությունը 140 ոտնաչափ էր (46 մետր):

bcjoxfli92-258
k7w5f

Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Բնության, լուսնի և որսի աստվածուհի Արտեմիսին (հունական դիցաբանություն) նվիրված տաճար Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Սկսվել է կառուցվել մ.թ.ա. 550 թվականին:
Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա. 450 թվականին: Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ: Մ.թ.ա. 356 թվականին Արտեմիսի տաճարն այրվեց: Ավանդության համաձայն, Եփեսոսի բնակիչ Հերոստրատեսը, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհեց այն: Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը: Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *