Հովհաննես Թումանյան Թռչունի մտածմունքը

Թռչուններ | Տոմա Հակոբյան

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ

Առատ ու անփույթ,

Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,

Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի

Մի փոքրիկ բնում,

Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։ 

Մի օր էլ, բնից գլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,

Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,

Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,

Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—

Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ

1․Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությաբ բացատրիր։

Հարդ-չորացած խոտ,դարման

Հարթ-հավասար,տափակ,ողորկ

Թռչել-ճախրել,սավառնել

Թրջել-թացացնել

2․Ինչի մասին է բանաստեղծությունը։Պատմիր՝

Բանաստեղծությունը թռչունի մասին էր,որը մտածում էր,թե աշխարհը ինչից է շինած։

3․Նշիր քեզ դուր եկած քառատողը և նկարիր։

Предварительный просмотр изображения

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ

Առատ ու անփույթ,

Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,

Կեղևը` կապույտ։ 

4․Քո կարծիքով ինչից է շինված աշխարհը։Պատմիր աշխարհի մասին։

Իմ կարծիքով աշխարհը շինված է բնությունից, ջրից, հողից, արևից, սիրուց և տիեզերքից, որովհետև բնությունը, ջուրը, հողը, սերը և արևը միշտ մեր հետ են:

5,Թռչունին նամակ գրիր։

Բարև, սիրելի՛ թռչուն: Ուզում եմ քեզ մի խորհուրդ տալ. նշանակություն չունի, թե աշխարհը ինչ տեսք ունի: Կարևորն այն է, որ այս աշխարհում վայելես կյանքդ և երջանիկ ապրես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *