Հովհաննես Թումանյան Համբարձման առավոտ

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏ

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

-Համբարձում յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա,

Սև սարեր, յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա:

Երգ ու բույր խառնած,

Թև-թևի բըռնած

Զուգում են լեռներ,

Ծաղիկ են քաղում,

Ծաղկի հետ խաղում,

Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա,

Լավ օրեր, յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա

Հարցեր և առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, փորձի՛ր պատմել՝ ինչպե՞ս են նշում Համբարձման ծեսը։

Համբարձման օրը ջրի ու ծաղկի տոն է։Տոնը ուրիշ անունել ունի։Նրան ասում են Վիճակի տոն,Ջանգյուլում։Այդ օրը աղջիկների 7-ական խմբերը դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու։Նրանք ծաղիկներից բացի,հավաքում էին 7 աղբյուրից 7 բուռ ջուր,7 տեսակի ծաղկից 7 տերև,7 տեսակի ծաղիկ,հոսող առվից 7 տեսակ քար։Ամբողջ ընդացքում նրանք պիտի լուռ մնային։Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկները սկսում էին խոսել միմյանց հետ։Երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընդացքում ամեն ուր հչում եժէր նրանց երգը։

2. Տեղեկություններ դուրս գրի՛ր համացանցից․ ե՞րբ ենք նշում Համբարձման ծեսը։

Համբարձման ծեսը նշվում է Հարության կիրակիից 40 օր հետո։Այն շառժական տոն է,այդ իսկ պատճառով ամեն տարի նշվում է տարբեր օրեր։Սակայն հիմնականում նշվում է հինգշաբթի օրը։Ծեսը ունի 3 հիմնական գործողություն՝ծղկահավաք,վիճակ,գովք։

3. Գարնանը նշվող էլ ի՞նչ ծեսեր ու տոներ գիտես, գրի՛ր։

Ծաղկազարդ,Սուրբ Զատիկ,Համբարձման տոն,Պայծառակերպության տոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *