Ուսումնական աշուն

Իմ ընթերցած գիրքը ՙՙԵրկարագուլպա Պիպին՚՚ Աստրիդ Լինդգրեն

Հարցեր, որոնց կարող ես անդրադառնալ գիրքը կարդալուց հետո՝

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Աստրիդ Աննա Էմիլիա Լինդգրեն (շվեդերեն՝ Astrid Anna Emilia Lindgren, նոյեմբերի 14, 1907, Վիմերբյու, Շվեդիա – հունվարի 28, 2002, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ։ Համարվում է աշխարհի 18-րդ ամենաթարգմանված հեղինակը։ Լինդգրենի գրքերը համաշխարհային մասշտաբով վաճառվել են 145 միլիոն օրինակով։ Առավել հայտնի գրքերից են «Երկարագուլպա Պեպպին»«Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում»«Ավազակի դուստր Ռոնին» և այլ ստեղծագործություններ, որոնք առանձնահատուկ ժողովրդականություն են վայելում հատկապես կրտսեր ընթերցողների շրջանում։

  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Գրքի հերոսը Երկարագուլպա Պիպին էր:Նա չարաճճի և անսովոր ուժի տեր աղջնակ էր:

  • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորի՛ր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:

Այդ փոքրիկ քաղաքում շատ արագ տարածվեց այն լուրը, որ ինը տարեկան մի աղջնակ մենմենակ ապրում է Վիլլա Վիլեկուլա կոչվող տնակում: Քաղաքի մորաքույրերն ու քեռիները չէին
կարծում, թե դա թույլատրելի բան է: Բոլոր երեխաների գլխին էլ, պարզ է, պիտի մի մեծ լինի, ու
բոլոր երեխաներն էլ պիտի դպրոց գնան ու բազմապատկման աղյուսակը սովորեն: Այդ իսկ
պատճառով քաղաքի մորաքույրերն ու քեռիները միասին որոշեցին, որ Վիլլա Վիլեկուլայի
աղջնակին պետք է տեղավորել մանկատանը:
Մի գեղեցիկ օր Պիպին Թոմիին ու Անիկային սուրճի ու թխվածքի էր հրավիրել իր մոտ: Նա սուրճը
մատուցում էր ծածկապատշգամբի աստիճանների վրա:
Հրաշալի ու արևոտ եղանակ էր, և Պիպիի պարտեզի բոլոր ծաղիկները բուրում էին: Պարոն
Նիլսոնը՝ Պիպիի կապիկը, անընդհատ վերուվար էր անում պատշգամբի բազրիքներով: Ու մեկմեկ էլ ձին տնկում էր գլուխը ՝ թխվածք ստանալու ակնկալիքով:
— Իրոք, ի՜նչ հրաշալի բան է ապրելը,— ասաց Պիպին ու ոտքերը հնարավորինս երկար ձգեց:
Ճիշտ այդ պահին դարպասից համապատասխան հանդերձանքով երկու ոստիկան ներս մտան:
— Օ՜յ,— ասաց Պիպին,— երևում է՝ բախտս բերում է: Ոստիկանն իմ իմացած ամենալավ բանն է.
իհարկե՝ խավրծիլի կիսելից հետո:
Ու նա ոստիկաններին ընդառաջ գնաց հիացմունքից փայլատակող դեմքով:
— Դու այն աղջի՞կն ես, որ բնակվում է Վիլլա Վիլեկուլայում,— հարցրեց ոստիկաններից մեկը:
— Ընդհակառակը,— ասաց Պիպին,— ես այն պառավ մորաքույրն եմ, որ ապրում է քաղաքի
հակառակ ծայրի տան չորրորդ հարկում:
Պիպին այդպես ասաց, որովհետև ուզում էր մի քիչ կատակել ոստիկանների հետ: Բայց,
ոստիկանների կարծիքով, դա բոլորովին էլ ծիծաղելի չէր: Նրանք ասացին, որ չարժե
սրամտության փորձեր անել: Եվ պատմեցին, որ իրենց քաղաքի բարի մարդիկ արդեն
կարգադրել են, որ մանկատանը նրան մի տեղ հատկացնեն:
— Ես արդեն տեղ ունեմ մանկատանը,— ասաց Պիպին:
— Ի՞նչ ես ասում, այդ հարցն արդեն լուծված է,— հարցրեց ոստիկաններից մեկը:— Որտե՞ղ է այդ
մանկատունը:
— Այստեղ,— հպարտորեն ասաց Պիպին:— Ես մանուկ եմ, ու սա էլ իմ տունն է, հետևաբար սա
մանկատուն է: Ու այնքան տեղ ունեմ այստեղ, ինչքան սիրտս ուզի:
— Սիրելի՛ փոքրիկ,— ասաց ոստիկանն ու ժպտաց,— դու ճիշտ չհասկացար: Դու պիտի իսկական
մանկատուն գնաս, ու մեկն էլ պիտի լինի, որ քեզ խնամի:
— Իսկ կարելի՞ է, որ մարդ իր հետ ձիեր տանի ձեր մանկատուն,— հետաքրքրվեց Պիպին:
— Դե, բնականաբար չի կարելի,— ասաց ոստիկանը:
— Հենց այդպես էլ կարծում էի,— մռայլվեց Պիպին:— Լավ, իսկ գոնե կապիկնե՞ր:
— Հուսով եմ՝ հասկանում ես, որ՝ ոչ:
— Եթե այդպես է,— ասաց Պիպին,— ուրեմն գնացե՛ք ուրիշ տեղից երեխաներ ճարեք ձեր
մանկատան համար: Ես չեմ պատրաստվում տեղափոխվել այնտեղ:
— Լավ, բայց չե՞ս կարծում, որ պիտի դպրոց գնաս:
— Իսկ ինչի՞ համար են դպրոց գնում:
— Դե, հասկանալի է, որ տարբեր բաներ սովորեն։
— Էդ ի՞նչ բաներ են որ, — հետաքրքրվեց Պիպին։
— Ինչ հնարավոր է,— ասաց ոստիկանը, — շատ-շատ օգտակար բաներ, օրինակ՝
բազմապատկման աղյուսակը:
— Ես արդեն ինը տարի է լավ էլ գլուխ եմ հանում առանց ինչ-որ բազմապատկման աղյուսակի,—
ասաց Պիպին:— Ու այդպես էլ շարունակելու եմ:
— Հա, բայց պատկերացրո՛ւ՝ ինչ տխուր բան կլինի քեզ համար, որ այդքան անգրագետ մնաս:
— Պատկերացրո՛ւ մի օր, երբ արդեն մեծ լինես, հնարավոր է, մեկը գա ու հարցնի քեզ, թե որն է
Պորտուգալիայի մայրաքաղաքը, ու դու այդ ժամանակ չկարողանաս պատասխանել:
— Ես, իհարկե, կկարողանամ պատասխանել,— ասաց Պիպին:— Ես ուղղակի կասեմ, եթե դու
էդքան ուզում ես իմանալ՝ որն է Պորտուգալիայի մայրաքաղաքը, ուրեմն, խնդրեմ, հենց
Պորտուգալիային էլ գրի՛ ու հարցրո՛ւ:
— Լավ, բայց չե՞ս կարծում, որ կմտածես, թե ամոթ էր, որ դու ինքդ չգիտեիր:
— Կարող է պատահել,— ասաց Պիպին։ — Ես երևի մեկ-մեկ արթուն պառկած կլինեմ իրիկունները,
ու ինքս ինձ հարց կտամ՝ տեսնես ոնց էր, էդ Պորտուգալիայի մայրաքաղաքի անունը: Բայց ով
ասաց, որ մարդ անընդհատ պիտի զվարճանա,— ասաց Պիպին ու մի ակնթարթում կանգնեց
ձեռքերի վրա:— Համ էլ ես հայրիկիս հետ եղել եմ Լիսաբոնում,— շարունակեց նա գլխիվայր
կանգնած, որովհետև այդպես է կարող էր խոսել:
Բայց այդ ժամանակ ոստիկաններից մեկն ասաց, թե Պիպին թող իրականում չկարծի, որ կարող
է իր ուզածն անել: Եվ էլ ավելի խիստ ձևով հրամայեց նրան իրենց հետ գնալ մանկատուն: Նա մի
քայլ արեց դեպի Պիպին ու նրա ձեռքից բռնեց: Բայց Պիպին արագ դուրս պրծավ, թեթև
հարվածեց նրան ու ասաց.
— Բռնեցի, քո հերթն է:
Ու մինչ ոստիկանը հասցրեց աչք թարթել, Պիպին թռավ-բարձրացավ պատշգամբի տանիքին:
Մի քանի վայրկյան անց արդեն նայում էր վերևի պատուհանից: Ոստիկանները ցանկություն
չունեին նույն ճանապարհով վեր մագլցելու: Դրա համար էլ ներս սուրացին ու բարձրացան վերևի
հարկ: Բայց երբ նրանք դուրս եկան պատշգամբ, Պիպին արդեն համարյա տանիքին էր: Նա
այնպես էր մագլցում տանիքի կղմինդրների վրայով, ոնց որ իսկական կապիկ լիներ: Մի
վայրկյանից կանգնած էր տանիքի քիվերի մեջտեղում, որտեղից ճարպկորեն ցատկեց
ծխնելույզի վրա: Ներքևում՝ պատշգամբում, կանգնած էին երկու ոստիկաններն ու մազերն էին
փետում, իսկ խոտի գորգի վրա տեղավորված Թոմին ու Անիկան նայում էին վեր՝ Պիպիին:
— Ի՜նչ զվարճալի է բռնոցի խաղալը,— գոչեց Պիպին,— ու ի՜նչ լավ արեցիք, որ եկաք էստեղ: էսօր
իմ բախտը բերում է, կասկած չկա:
Մի րոպե ծանրութեթև անելուց հետո ոստիկաններն ինչ-որ տեղից փայտե սանդուղք բերեցին,
հենեցին տան պատին և այդպես՝ մեկն առջևից, մյուսը՝ հետևից, բարձրացան վերև, որ Պիպիին
ցած բերեն: Բայց նրանք հաստատ վախեցած տեսք ունեին, երբ հասան տանիքի ամենաբարձր
մասին ու սկսեցին հավասարակշռությունը պահելով՝ մեծագույն զգուշությամբ շարժվել դեպի
Պիպին:

Մի՛ վախեցեք, — գոչեց Պիպին:— Ամենևին վտանգավոր չէ, ուղղակի զվարճալի է:

  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Այս գիրքը հեշտ ընթերցվող,զվարճալի, և ուսուցողական գիրք էր:Շատ ուրախ և ոգևորված եմ ընթերցել մինջև վերջ:

  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *